Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով:
Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»: