Իսրայելն ու Թուրքիան կվերսկսեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ԱշխարհԻսրայելը եւ Թուրքիան վերսկսում են պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Անկարայում աշխատանքային այցի ժամանակ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
«Մենք երախտապարտ ենք Թուրքիային կարեւոր կենսական համագործակցության համար, որը կյանքեր է (իսրայելցիների) փրկում։ Ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր, ես հանձնարարել եմ իմ աշխատակիցներին սկսել աշխատանքային հարաբերությունները վերսկսելու ընթացակարգերը»,- թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գանցը։ Իսրայելցի նախարարի խոսքը տարածել է նրա մամուլի ծառայությունը։