Արևմուտքը ստիպված կլինի հավասար երկխոսություն սկսել այլ երկրների հետ ընդհանուր ապագայի շուրջ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ, ասել է, որ Արևմուտքը պետք է հավասար երկխոսություն սկսի համաշխարհային գործերում ընդհանուր ապագայի շուրջ։
«Վաղ թե ուշ բազմաբևեռ աշխարհակարգի նոր կենտրոնները և Արևմուտքը պետք է հավասար խոսակցություն սկսեն մեզ համար ընդհանուր ապագայի շուրջ, և ինչքան շուտ, այնքան լավ, իհարկե», - ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ համաշխարհային ճգնաժամը դարձել է գլոբալ՝ ազդելով բոլորի վրա, ուստի մարդկությունը ստիպված կլինի միասին լուծումներ փնտրել, այլապես խնդիրների բեռը «անխուսափելիորեն կջախջախի բոլորին»։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ դրանք կարող են լինել «ոչ թե իդեալական, այլ գործող, որոնք կարող են մեր աշխարհն ավելի կայուն և անվտանգ դարձնել»։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում