Երկար տարիներ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ հինգ շրջանները հանձնելով Բաքվին. Պուտին
Երկար տարիներ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ հինգ շրջանները հանձնելով Բաքվին, որտեղից մարդիկ հեռացել են, բայց Երևանը գնաց իր ճանապարհով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք երկար տարիներ երկխոսության մեջ ենք եղել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ: Չէ՞ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները: Մենք ասում էինք՝ եկենք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում, այնտեղ.ահա կան երկու շրջաններ ... մեծ շրջաններ: Ինչ-որ փուլում մենք ադրբեջանական կողմի հետ կպայմանավորվենք՝ հինգ շրջան տվեք, լավ, դրանք պետք չեն, ուղղակի դատարկվում են, մարդիկ այնտեղից գնացել են, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչո՞ւ դրանք պահել, իմաստ չկա»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստում։
«Իսկ Ղարաբաղի հետ կապերի համար երկու հսկայական շրջանները, ի դեպ, բավական են: Մենք կարծում ենք, որ արդարացի կլիներ վերադարձնել փախստականներին և այլն: Սա լավ քայլ կլինիեր ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է նախագահը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում