Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ում եւ ՄԱԿ ԱԽ-ում կառուցվածքային փոփոխությունները
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կառուցվածքը փոխելու հարցը, քանի որ դրանք պետք է արտացոլեն աշխարհի բազմազանությունը, գրում է «ՌԻԱ Նովոստ» լրատվական գործակալությունը։
«Այս առումով արժե հաշվի առնել, որ ՄԱԿ-ի կառուցվածքը, ներառյալ Անվտանգության խորհուրդը, պետք է արտահայտեն աշխարհի տարածաշրջանների բազմազանությունը, քանի որ աշխարհում շատ ավելի բան ապագայում կախված կլինի Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, քան սովորաբար ենթադրվում է այսօր, եւ նրանց ազդեցության նման աճը, անկասկած, դրական կլինի»,- ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստում: