Աշխարհի ապագան մասամբ կախված է Վաշինգտոնի ու Պեկինի մրցակցությունից. Բլինքեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աշխարհի ապագան մասամբ կախված է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունից:
«Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Մեր միջև մրցակցություն կա, աշխարհի ապագան մասամբ կախված է այդ մրցակցությունից և Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունների դինամիկայից»,- ընդգծել է պետքարտուղարը, հավելել՝ ամերիկյան իշխանությունները չեն ցանկանում զսպել Չինաստանին, բայց և վճռականորեն կպաշտպանեն երկրի շահերն ու արժեքները:
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին անդրադարձել է նաև Սի Ծինփինը: Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի հետ խաղաղ գործակցություն ապահովելու ուղղությամբ։
Սի Ծինփինի համոզմամբ՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է գտնեն հարաբերությունները զարգացնելու ճիշտ ճանապարհը, ինչը կնպաստի աշխարհում կայունության հաստատմանը: