Շոլցը քննադատել է Թուրքիային
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Թուրքիայի դիրքորոշումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովում գտնվող իր կղզիների նկատմամբ, գրում է Kathimerini-ը։
«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը կասկածի տակ դնի դաշինքի մեկ այլ անդամի ինքնիշխանությունը»,-ասել է Շոլցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ չնշելով Թուրքիայի անունը։
Շոլցի խոսքով՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները «կարող են լուծվել երկխոսության եւ միջազգային իրավունքի հիման վրա»։
Միցոտակիսը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը։ «Հունական կղզիները ոչ մեկին չեն սպառնում»,-ասել է նա՝ հավելելով, որ «հուսով է, որ հարեւանները կընտրեն դեէսկալացիայի ուղին»։