«Մեր ժամանակների իկոնա». Ջուլիա Ֆոքսը լուսանկարել է անկեղծ ներքնազգեստով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Մոդել Ջուլիա Ֆոքսը դարձել է բրիտանական Knwls' ապրանքանիշի աշնանային հավաքածուի գովազդային արշավի դեմքը, որը նկարահանել է ծագումով ռուս լուսանկարիչ Ելիզավետա Պորոդինան։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Հիմնադիրներ Շառլոտ Նոուլզը և Ալեքսանդր Արսենոն Ջուլիա Ֆոքսին անվանել են «մեր ժամանակների իկոնա» և ասել, որ նա մարմնավորում է իրենց նորաձևության տան արժեքները՝ «ուժ, անամոթություն և իսկականություն»:
«Նա ուժ ու ճկունություն է հաղորդում, և սա այն էներգիան է, որը մենք մարմնավորում ենք յուրաքանչյուր հավաքածուում», - բացատրել են նրանք:
Բրենդը հիմնադրվել է 2017 թվականին՝ Charlotte Knowles անունով, այն բանից հետո, երբ դիզայներն ավարտել է Central Saint Martins College of Art and Design-ը: 2021 թվականին ապրանքանիշը վերանվանվել է Knwls':
Նորաձույթան տունը հայտնի դարձավ 90-ականների ոճով ներքնազգեստի շնորհիվ, որը գրավեց Քարդաշյանների և Հադիդ քույրերի ուշադրությունը:




















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)