Կիևում վերանվանվել են ավելի քան 40 փողոցներ և հրապարակներ, որոնք կապված են Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի հետ. Կլիչկո
ԱշխարհԿիևի քաղաքային խորհրդի պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի մայրաքաղաքի ավելի քան 40 փողոցների, ծառուղիների և հրապարակների անվանափոխությանը, որոնց անունները կապված են ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-յան ալիքում։
«Այսօրվա նիստում Կիևի խորհուրդը վերանվանեց ավելի քան 40 փողոցներ, ծառուղիներ և հրապարակներ, որոնց անունները կապված են Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ»,- գրել է Կլիչկոն։ Էլեկտրոնային քվեարկության միջոցով Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներն ընտրել են տեղանունների նոր անուններ։