Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ» Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ 

Ներթիմային պայքար ՔՊ-ում. ում վրա կանգ կառնի Փաշինյանի ընտրությունը

Վերլուծական

ՔՊ-ն այսօր անցկացնում է իր երկար սպասված և մեկ անգամ հետաձգված համաժողովը։ Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները չորսն  են՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ըստ էության, պայքարը վարչության նախագահի պաշտոնի համար ընթանալու է այս չորսի միջև:

Կասկածից վեր է, որ թեև Նիկոլ Փաշինյանը ըստ կանոնադրության չի կարող ընտրվել վարչության նախագահի պաշտոնում, սակայն, հենց նրա ձայնն է լինելու վճռորոշ, թե վերը նշված քառյակից ով կընտրվի: Իսկ որոշելու  է Փաշինյանը անկասկած վերջիններիս լոյալությունը հաշվի առնելով, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ իր՝ Փաշինյանի դիրքերը բավական խարխուլ էին: Ինչպես էին իրենց դրսևորում Փաշինյանի «նեղ կռուգի» կարկառուն ՔՊ-ականները 44-օրյա պատերազմից հետո:

Պատերազմից հետո Ավինյան-Փաշինյան հարաբերությունները բավականին լարված էին, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը ընդգծված դիստանցիա էր պահում թե վարչապետից, թե ՔՊ-ից՝ ձգտելով մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում, ինչն էլ առաջացնում էր թիմակիցների զայրույթը: Առաջին ծիծեռնակը եղավ այն ժամանակ, երբ Փաշինյանը հրահանգեց կապարակնքել Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, քանի որ միջանցիք քամու պատճառով դուռը աղմուկով փակվել էր։ Դրան հաջորդեց Փաշինյան-Ավինյան լեզվակռիվը կառավարության նիստի ընթացքում: Այնուհետև Ավինյանը չընդգրկվեց 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ՔՊ համամասնական ցուցակում, ընդ որում՝ իր որոշմամբ, քանի որ անհամաձայնություններ ուներ կապված նախընտրական ցուցակի հետ: Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ տարաձայնությունները շատ ավելի խորքային էին, քան փորձ էր արվում ներկայացնել: Այսօր էլ այդ տարաձայնությունները հաճախ ջրի երես են դուրս գալիս, թեև Ավինյանը «կռվով-դավով» ընտրվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում, սակայն, դեռևս հստակ չէ՝ արդյոք նա է լինելու քաղաքապետի իշխանական թեկնածուն, թե Փաշինյանը վերջին պահին առաջ կբերի մեկ այլ թեկնածուի՝ խառնելով Ավինյանի պլանները: Ամեն դեպքում՝ Ավինյանը անում է ամեն բան՝ իրեն Փաշինյանի կողմից «քցվելուց» ապահովագրելու համար:

Ի տարբերություն Ավինյանի՝ Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո շարունակեց կանգնած մնալ Փաշինյանի կողքին: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Պապիկյանը ակտիվորեն ներգրավված էր նախընտրական շտաբի աշխատանքներում, իսկ ընտրություններից հետո Փաշինյանը վարձահատույց եղավ վերջինիս լոյալության համար՝ նշանակելով նրան սկզբում փոխվարչապետի, ապա ՊՆ նախարարի պաշտոններում և տալով լայն լիազորություններ:

Նույնը կարելի է ասել նաև Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի մասին: Պատերազմից հետո երկուսն էլ իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել Փաշինյանին և ակտիվորեն առաջ են տանում վերջինիս առաջ քաշած խաղաղության օրակարգը: Չնայած Արայիկ Հարությունյանի վերաբերյալ շատ էր խոսվում այն մասին, որ նա կառավարության ներսում թիմ է ձևավորել ու ցանկանում է հասնել նրան, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր յուրայինները աշխատեն, միևնույն ժամանակ Հարությունյանի այս քայլերը որևէ կերպ ուղղված չեն Փաշինյանի դեմ և նա այս առումով առանձին խաղ չի խաղում:

Խոսելով ՔՊ վարչության նախագահի չորս թեկնածուների մասին, հարկ է նաև ընդգծել, թե ինչ հակասություններ են առկա նրանց միջև: Դիցուք՝ ՔՊ-ում Պապիկյանի և Ավինյանի թևերի միջև ընթացող պայքարը նոր չէ: Բանն այն է, որ շատերի կարծիքով ՔՊ ազգային «թևի» հետևում հենց Պապիկյանն է, ով հայտնի է որպես ընդգծված հակասորոսական պաշտոնյա և վերջինս իր թիմով հանդերձ ձգտում է հնարավորինս մեկուսացնել սորոսականներին՝ զրկելով նրանց ազդեցության լծակներից: Ընդ որում, այդ գործընթացը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից: Մինչդեռ Տիգրան Ավինյանը համարվում էր կարկառուն արևմտամետ գործիչ և փոխվարչապետ աշխատելու ընթացքում աչքի էր ընկել նաև սորոսական ՀԿ-ին մի շարք  արտոնություններ շնորհելով:  Սորոսականների հետ բավական սերտ կապեր ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա հարաբերություններն էլ ՔՊ առանցքային թևերի հետ հարթ չեն: Մամուլը գրել էր, որ Փաշինյանը հրաժարվել էր Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մտքից հենց այն պատճառով, որ նրա թեկնածությանը դեմ են եղել ՔՊ բոլոր առանցքային թևերը: 

Ընդհանուր առմամբ, խոսելով ՔՊ վարչության նախագահի հավանական թեկնածուների մասին, պետք  է փաստենք, որ հետզհետե աճում է Ալեն Սիմոնյանի քաղաքական կշիռը թե թիմի ներսում, թե քաղաքական ողջ դաշտում, որտեղ նաամենաակտիվ ֆիգուրներից է և դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ Տիգրան Ավինյանը ըստ էության այսօր կենտրոնացած է քաղաքային կառավարման վրա, Սուրեն Պապիկյանը լինելով ուժային բլոկի ղեկավար գրեթե չի միջամտում քաղաքական պրոցեսներին, իսկ Արայիկ Հարությունյանը նախընտրում է գործել ստվերում:

Փաշինյանն, իհարկե, կարող է պնդել, որ իր ղեկավարած կուսակցությունում չեն կարող լինել թևեր, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ թևերն առաջացել են և  առաջացել են նաև այն պատճառով, որ ՔՊ ղեկավարման համակարգը ի տարբերություն նույն ՀՀԿ-ի ավտորիտարիզմին այնքան էլ հակված չէ և ՔՊ ղեկավարը չունի միանձնյա կառավարելու այնպիսի լիազորություններ և մեխանիզմներ, ինչպիսիք ուներ դիցուք՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում, Փաշինյանի դերը կուսակցության կառավարման գործում միշտ էլ եղել է  նոմինալ է և սիմվոլիկ: Արդյունքում նա լայն ծավալի լիազորություններ է դելեգացրել իր յուրայիններին, վերջինս էլ հմտորեն այդ լիազորություններից օգտվել են: Եվ ստացվել է այնպես, որ այսօր նա կանգնած է բարդ ընտրության առաջ՝ ում՞ վստահել քաղաքական մեծամասնության ղեկավարումը առանց իր իշխանության համար պոտենցիալ ռիսկեր ստեղծելու...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ
Ամենադիտված