Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Ford-ը, Nissan-ը, կայանված BMW-ն ու թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են Մխիթար Սմոյանի վարած Ford մակնիշի, Էդգար Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, Տիգրան Սամվելյանի վարած Zongtong ավտոբուսը և Գեղամ Խաչատրյանի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 23 երթուղին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)