Տղամարդը ճաշել է ռեստորաններում ու փախել, որպեսզի չվճարի
ԱշխարհՌԴ Կրասնոյարսկի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով սնվել է սննդի կետերում և փախել՝ առանց վճարելու, գրում է mk.ru-ն։ Հարձակվողի մասին բողոքներ են հնչել քաղաքի չորս սրճարաններից ու ռեստորաններից, որտեղ երիտասարդը սնվել է անվճար։
Տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է, նրան սպառնում է պատիժ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 7.27.1՝ «Խաբեությամբ կամ վստահության խախտմամբ գույքային վնաս պատճառելու» հոդվածով, որը ենթադրում է տուգանք պատճառված վնասի մինչև հնգապատիկի չափով։