Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ազատվել է պաշտոնից քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով
ԻրավունքՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: