70-ամյա թոշակառուն իր 96-ամյա ընկերուհուց 1 միլիոն ռուբլի է գողացել
ԱշխարհՄոսկվայում տեղի 70-ամյա բնակչուհին թալանել է իր 96-ամյա ընկերոջը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարեց ռուս կինը ընկերուհուն խնդրել է իր հետ գնալ բանկ։ Նա բանկում կանխիկացրել է 1 միլիոն ռուբլի։
Երբ մտել են բնակարան, ընկերուհին մտապահել է, թե որտեղ է դրել կինը իր խնայողությունները։ Ավելի ուշ ռուս նա վերցրել է կնոջ թաքցրած գումարն ու գնացել տուն։
Այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։