Շոյգուն Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին, փոխանցում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ 300 հազար մարդ մոբիլիզացնելու մասին նախագահի հրամանը կատարվել է, մոբիլիզացիոն այլ հանձնարարություններ նախատեսված չեն։
Նախարարը նաև մատնանշել է, որ մարզումներից հետո զորքեր են ուղարկվել 82000 մոբիլիզացված մարդ։ Ներկա պահին ևս 218 հազար մարդ գտնվում է ուսումնամարզական հավաքակայանում՝ զորակոչված մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում։ Շոյգուն մանրամասնել է, որ զորակոչվածների թվում են գործադիր իշխանության 1300 աշխատակիցներ։
Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաքի մեկնարկի մասին, նույն օրը ստորագրվեց համապատասխան հրամանագիրը։