Թուրք տղամարդն ապահովագրության համար հղի կնոջը հրել է ժայռից
ԱյլԹուրքիայում դատապարտվել է տեղի 40-ամյա բնակիչ Հաքան Այսալը, ով մեղադրվում է հղի կնոջ սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆեթհիե քաղաքում 2018 թվականին: Զույգը գնացել է լեռներում զբոսնելու, որի ժամանակ էլ տղամարդն ապահովագրության համար ժայռից հրել է կնոջը, որը հղիության յոթերորդ ամսում է եղել։
Հարձակվողն իր մեղքը չի ընդունել. ըստ նրա՝ կինն ինքն է սայթաքել ու ընկել։ Սակայն միջադեպի ականատեսները հայտնել են, որ թուրքը միտումնավոր սպասել է հարմար պահի, իսկ հետո հրել է նրան, իսկ ավելի ուշ իրեն «կասկածելի հանգիստ» է պահել օգնություն կանչելիս։
Արդյունքում դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։