Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
ԱշխարհԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Իրանում անկարգությունները ծրագրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի Թագավորության հետախուզական ծառայությունները»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ The Daily Telegraph-ում հրապարակված հեղինակային հոդվածում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին ասել է, որ սեպտեմբերից Իրանում շարունակվող անկարգությունների հետևում կանգնած չեն արևմտյան երկրները, բայց մենք կոչ ենք անում Թեհրանին լսել փողոցում գտնվող ժողովրդի ձայնը։
«Այն, ինչ Իրանի իշխանությունները տեսնում են, դա ինչ-որ դավադրություն չէ, ընդհակառակը, նրանք ականատես են եղել, թե ինչպես է իրանցի ժողովուրդն ասում՝ բավական է: Փոփոխության ցանկության հիմնական շարժիչ ուժը Արևմուտքի ազդեցությունը չէ, այն աճում է ներքին միջավայրում: Մենք Միացյալ Թագավորությունում չենք ձգտում թելադրել, թե ով պետք է ղեկավարի Իրանը, բայց մենք պաշտպանում ենք որոշակի արժեքներ: Մենք հավատում ենք, որ խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքն է»-գրել է Քլեվերլին: