Սերբիան մտադիր է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Վուչիչ
ԱշխարհՍերբիան մտադիր է շարունակել Եվրամիությանն անդամակցելու ուղին, բայց միևնույն ժամանակ պահպանել Չինաստանի հետ լավ հարաբերությունները և իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք մեր ուղին, եվրոպական ուղին, մենք կպահպանենք Չինաստանի հետ մեր ավանդական լավ հարաբերությունները և մեր սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության առնչությամբ», - ասել է պետության ղեկավարը։
ԵՄ երկրների ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Բելգրադին միասնական դիրքորոշում ընդունել ԵՄ-ի հետ ուկրաինական ճգնաժամի և ռուսական ագրեսիայի հարցում։