20-ամյա երիտասարդը հրաժարվել էր կատարել զինվորական ծառայության պարտականություններ
ԻրավունքՈստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 20-ամյա Մհեր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: