«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ» Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը 

Ինչու Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանից ստացած «ժառանգությունից»

Վերլուծական

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած ՔՊ համագումարի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու տարիներ առաջ ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

«Սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում էին, որ մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում էր, որ միջոցներ էին ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար, որ կոռուպցիան դարձել էր հանրային հարաբերությունների առանցքային համակարգ, կարճ ասած՝ մարդիկ ազատ չէին, և մարդկանց ազատությունն ապահովված չէր։ Մարդանց իրավունքները ոտնահարվում էին պետական մակարդակում, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների և լծակների գործադրմամբ։ Այդ անազատությունն արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խիստ քվոտավորված էր, մարդիկ ներմուծում, արտահանում և ներդրումներ իրականացնում էին իշխանության վերնախավի թույլտվությամբ։ ՔՊ հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի և այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Շարունակելով՝ նա ընդգծեց՝ տեսնում էին, որ իրենց աչքի առաջ քայքայվում էին մարզերն ու բնակավայրերը, փակվում էին դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում էր, մարդիկ զրկվում էին կրթություն ստանալու իրավունքից, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետևողականորեն և շարունակաբար դառնալով միջազգային իզգոյ։

Այժմ առանձին կետերով անդարադառնանք Փաշինյանի նշած թեզերին և հասկանանք՝ ինչպես է փոխվել և փոխվել է արդյոք, թե ոչ իրավիճակը Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո:

Այո, այսօր Հայաստանում ընտրությունների մասսայական կեղծման մասին խոսելու առիթ չունենք, սակայն առանձին ցավալի դրվագներ դեռևս արձանագրվում են: Դիցուք՝ մամուլում հայտնված ահազանգերից մեկը միայն:

Այնուհետև Փաշինյանը հայտարարում է, որ առաջ  մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար: Այս տարվա մայիսին Հայաստանում մեկնարկել էին փողոցային ակցիաներ, որոնց պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր: Դրանց արդյունքում կալանավորվեցին մի քանի տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ, որոնցից շատերը այսօր շարունակում են մնալ բանտում: Առաջին անգամ Հայաստանում դատարանի դահլիճում արձանագրվեց կալանավորի մահ՝ ռեժիսյոր Արմեն Գևորգյանը շատերի կարծիքով բանտարկվել էր հենց իր սուր ընդդիմադիր քաղաքական հայացքները չթաքցնելու պատճառով:

Հաջորդը՝ հեռուստատեսային եթերը վերահսկվում էր, որ միջոցներ էին ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար: Արդյո՞ք այս իշխանությունները չէին, որ ընդունեցին համապատասխան փոփոխություններ ԶԼՄ-ի մասին օրենքում, որոնց արդյունքում  լրատվամիջոցների գործունեության, ազատ արտահայտվելու հնարավորությունները, մեղմ ասած, սահմանափակվեցին: Ընդդիմադիր հեռուստաալիքները պարբերաբար հայտնվում են ՀՌՀ թիրախում:

Հաջորդիվ Փաշինյանը նշում է, որ կոռուպցիան դարձել էր հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: 2019թ․-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ մյուս բոլոր մարմիններում կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները կկրճատվեն և կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին։ Սակայն, Հայաստանում հակակոռուպցիոն գործունեությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա և որևէ շոշափելի քայլ այս ուղղությամբ չկա: Փոխարենը՝ կան աննախադեպ պարգևավճարներ պետական համակարգում, ինչը նույնպես կոռուպցիա է՝ պարզապես այլ տեսակի և որակի:

Մարդանց իրավունքները ոտնահարվում էին պետական մակարդակում, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների և լծակների գործադրմամբ։ Դիցուք՝  Վեդիում ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ի ցուցակը գլխավորած հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը, ըստ էության, գնացել էր վա-բանկ` օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին խաղաքարտը և ամեն գնով փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակը: Այս հարցում էլ Սարգսյանին օգնության էր հասել Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը, որը Վեդու ՏԻՄ ընտրություններում հավաքել էր ամենաքիչ ձայները՝ 3346: Բայց իրավիճակն այնպես էր դասավորվել, որ  ընդդիմադիր Սպարտակ Թաթիկյանը չէր կարող միայնակ դառնալ Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, նա չէր հավաքել 50 %+ ձայն․ դա նշանակում է, որ առաջին պլան էր մղվում «Վեդեցի Գոջ» մականունը կրող երիտասարդը՝ Գագիկ Հակոբյանը: Մամուլը գրել էր, որ իշխանությունները ամեն ձև փորձել են ճնշում բանեցնել Հակոբյանի վրա, քանի որ վերջինս չէր համաձայնվում աջակցել Սարգսյանին: Նա այդ տեսակետը նաև հայտնել էր իր հրապարակային ելույթում:  Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում  Հակոբյանին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ հետո, «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին»: Ինչ է սա, եթե ոչ նախկինների ձեռագրի կրկնություն:

Փաշինյանը փաստում է, որ իրենց աչքի առաջ քայքայվում էին մարզերն ու բնակավայրերը: Թեև 2020թ. դեկտեմբերի համեմատ 2021թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը մոտ 3000 հոգով նվազել է, սակայն տոկոսային հարաբերակցությամբ գործազուրկների ամենամեծ թիվը ԵԱՏՄ երկրներում շարունակում է մնալ հենց Հայաստանում. նշված ժամանակահատվածում գործազուրկ է եղել ընդհանուր աշխատուժի 15,0%: Եթե նայում ենք վիճակագրությանը, բնականաբար, գործազուրկների մեծ մասը մարզերից են, մարզերից շարունակվում է նաև արտագաղթը:

Եվ թերևս ամենակարևորը՝  Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետևողականորեն և շարունակաբար դառնալով միջազգային իզգոյ: Իսկ ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Փաշինյանի և ՔՊ-ի ղեկավարած Հայաստանը, որից երես են թեքել գրեթե բոլոր դաշնակիցները, որը հաջողել է դիվանագիտական սկանդալներ հրահրել գրեթե բոլոր բարեկամ պետությունների՝ դիցուք Իրանի, Վրաստանի, ՌԴ-ի, Չինաստանի հետ և այսօր փաստացի ՀՀ ձայնը միջազգային ատյաններում պարզապես չի լսվում, իսկ Հայաստանի շահերը անտեսված են: Ինքնիշխանության ու սուվերենության վերջին ամենաթարմ կորուստը սեպտեմբերին էր, երբ թշնամու հարձակման արդյունքում օկուպացվեց ՀՀ սուվերեն տարածքի 127 քառակուսի կիլոմետր տարածք: Ինչ արեցին իշխանությունները ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ ոչինչ:

Ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում առկա են այն բոլոր խնդիրները, բացերը, որոնց վերացնելու համար տարիներ առաջ ստեղծվեց ՔՊ-ն: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք ՔՊ-ն արդարացրել է իր ստեղծումը և ընդհանրապես իր քաղաքական գոյությունը, եթե մենք բոլորս շարունակում ենք նույն, եթե ոչ ավելի գաղջ մթնոլորտում, քան առկա էր «նախկինների» օրոք...

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ամենադիտված