Համաշխարհային բանկը մասնավոր կապիտալ կներգրավի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար
Աշխարհ
Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին գրում է liga.net պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ IFC-ն կաջակցի Ուկրաինայի կառավարությանը՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնց դեպքում մասնավոր ներդրողները կկարողանան զգալիորեն մեծացնել ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ պետական-մասնավոր համագործակցության պայմաններով։
IFC-ի համար առաջնահերթ ծրագրերն են տրանսպորտը, քաղաքային և սոցիալական ենթակառուցվածքները, ինչպես նաև էներգետիկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)