Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կհայտարարի հացահատիկի գործարքի վերաբերյալ իր դիրքորոշումը
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում հայտարարություն անել հացահատիկի գործարքին Ռուսաստանի մասնակցության կասեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Անկարայում իրազեկ աղբյուրին հղումով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հայտարարության մեջ թուրքական գերատեսչությունը մտադիր է հայտնել հանրապետության դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի որոշման հետ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի կասեցման մասին։ Նախարարությունը պարզաբանել է, որ նման քայլը հաջորդել է Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչական գործողության փորձին, որոնք օգտագործվելիս են եղել հացահատիկի միջանցքի անվտանգությունն ապահովելու համար։