Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին խոսել է խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներից
ՔաղաքականՀոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:
Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին՝ նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում