Կիևը կպարզի իրանական ԱԹՍ-ներում ուկրաինական բաղադրիչների հայտնվելու պատճառները
ԱշխարհՈւկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ պարզելու է, թե ինչպես է ուկրաինական արտադրության բաղադրիչը հայտնվել իրանական անօդաչու թռչող սարքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը պարունակում է բաղադրիչներ ԱՄՆ-ից, կան նաև բաղադրիչներ Ճապոնիայից, Չինաստանից, Շվեդիայից, Ավստրիայից և նույնիսկ ուկրաինական արտադրության մեկ բաղադրիչ։ «Հիմա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մասնագետները կպարզեն, թե ինչպես են դրանք հայտնվել այնտեղ»,- ասել է հետախուզության աշխատակիցը: