Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի (տեսանյութ)
ԱշխարհՀարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի, հայտնում է YTN News-ը: Բացի այդ, տուժել է 150 մարդ։
Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սոկ Յոլը հրահանգել է տուժածներին առաջին օգնություն ցուցաբերել։ Սեուլի քաղաքապետը միջադեպի պատճառով ընդհատել է իր այցը Եվրոպա:
Մահացածների թվում ամենաշատը 20-30 տարեկան մարդիկ են։ Տարածքում գազի արտահոսք, հրդեհ կամ այլ միջադեպ չի եղել։