Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
Արտակարգ Պատահար
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 30-ին ժամը 02։01-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02։44-ին։ Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)