Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. ՎԱԶ 21099-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մանվել Մ-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Արտուշ Կ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Վրաերթից հետո Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՎԱԶ 21099-ին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաներն ու հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)