Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոցի պատճառով 153 մարդ Է զոհվել
ԱշխարհՍեուլի Իթհեվոն շրջանում զանգվածային հրմշտոցի հետեւանքով, վերջին տվյալներով, 153 մարդ Է զոհվել, որոնցից 22-ը օտարերկրացիներ են, ավելի քան 100-ը տուժել են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 29-ին Սեուլի կենտրոնում գտնվող Իթհեվոն զբոսափողոցում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել: Հրմշտոցը սկսվել է տեղական ժամանակով ժամը 22:20-ի սահմաններում «Համիլթոն» հյուրանոցի մոտակայքում գտնվող նեղ հետիոտնային փողոցներում։
Ոստիկանության գնահատականներով՝ Իթհեվոնի շրջանում, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ բարեր, ռեստորաններ և ակումբներ, շաբաթ օրը հավաքվել է մոտ 100 հազար մարդ։
YTN հեռուստաալիքը հրմշտոցի պատճառ է համարել բարերից մեկում հայտնի անձնավորության հայտնվելը։ KBS հեռուստաալիքի վարկածով՝ ողբերգության պատճառը եղել է այն մարդկանց ոչ համարժեք պահվածքը, որոնց ակումբներից մեկում իբր են բաժանել են թմրանյութերով կոնֆետներ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել մարդկանց երկու տարբեր ուղղությամբ գնացող հոսքերի բախում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է ազգային սուգ: