Արցախի իրավապահների կողմից հետախուզվող 47-ամյա Արտյոմ Ա.-ն հայտնաբերվել է
Արցախ
Հոկտեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին է հանձնվել 47-ամյա Արտյոմ Ա.-ն: Նա սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի (Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)