Փիթ Դևիդսոնը նյարդային պոռթկում է ունեցել
ԼուսանկարներՓիթ Դևիդսոնը նյարդային խանգարում է ունեցել իր նախկին սիրեցյալ Քիմ Քարդաշյանի հետ վերամիավորման մասին լուրերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրների համաձայն՝ 28-ամյա կատակերգուն իր նոր սերիալի նկարահանման հրապարակում «կորցրել է իրեն»։ Նա վառվող մոմեր է նետել ավտոմեքենայի մեջ, վնասել դիմապակին, սուրճ լցրել պատերին ու ջարդել հեռուստացույցը։ Միջադեպից հետո սերիալի պրոդյուսերները կատակերգուին ստիպողաբար արձակուրդ են ուղարկել՝ խնդրելով հավաքել մտքերն ու կենտրոնանալ հուզական վիճակի վրա։
Դեյվիդսոնին մոտ կանգնած մարդիկ ենթադրում են, որ նկարահանման հրապարակում նրա «չարաճճիությունները» կարող են կապված լինել Քիմ Քարդաշյանի հետ վերամիավորվելու վերջին լուրերի հետ: Զույգի երկրպագուները կարծում են նաև, որ արտիստի նյարդային պոռթկումը կարող է արձագանք լինել այն բանին, որ Քարդաշյանը կեղծ հույսեր է տվել նախկին ընկերոջը։