Խարկովում հրթիռային հարձակման պատճառով` մետրոյի աշխատանքը դադարեցվել է
ԱշխարհԵրկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ուժգին պայթյուններ են որոտացել Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում։ Երկու հրթիռային հարձակման մասին հայտարարել է նաև Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ հրթիռային հարձակումը խոցել է ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտը։ Քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատճառով՝ մետրոյի շարժը ժամանակավորապես դադարեցվել է։
Կրակի տակ են հայտնվել նաև Պոլտավայի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Չերկասի, Նիկոլաևի, Օդեսայի, Խմելնիցկիի և Դնեպրոպետրովսկի շրջանները: Նախնական հաշվարկներով՝ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է մոտ 40 հրթիռ։
Ռուսական զինված ուժերը սկսել են ակտիվ հարվածներ հասցնել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքներին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած «ահաբեկչությունից հետո»։ Մի քանի օրվա ինտենսիվ գնդակոծության ընթացքում էլեկտրակայանների 30%-ը վթարվել է։ Արդյունքում՝ քաղաքներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։