Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Զարեհ Սինանյանը սփյուռքի «գրպանն» է գցում իր և իր քաղաքական թիմի ձախողումները

Վերլուծական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով վերջերս առաջարկում էր Հայաստանը արաբների հայրենիքի վերածել, իր իսկ կողմից կազմակերպված համաշխարհային հայկական համաժողովի ընթացքում էլ ավելի դարակազմիկ միտք է արտահայտել՝ ոչ ավել ոչ պակաս պատերազմի պարտության մեջ մեղադրելով աշխարհի բոլոր հայերին: Նրա կարծիքով՝ եթե սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել, տեսել են, որ մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, կարող կադրերը հեռանում են երկրից, տեսնում են, որ բանակում անասելի պայմաններ են, չի կարող նման բանակը դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերին, տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով՝ գնացել են նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղք ունեն։

Թե որքանով սփյուռքի հայկական կառույցները պետք է տեղյակ լինեին բանակում տիրող իրական վիճակին, պետական համակարգում առկա կոռուպցիային՝ իհարկե մեծ հարց է, եթե անգամ Սինանյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ մինչև պատերազմը վստահ էր, որ բանակում ոչնչի կարիք չկա, բանակն էլ տարածաշրջանում մշտապես, կրկնում են՝ մշտապես, ամենամարտունակն է եղել: Սակայն, վերադառնանք 44-օրյա պատերազմին և այն օգնությանն ու օժանդակությանը, որը սփյուռքը այդ օրերին ցուցաբերում էր Հայաստանին և Արցախին: 

Միլիոնավոր դոլարներ հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու: Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: «Հայաստան» հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է՝ ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սփյուռքի մեր հայրենակիցները հասցեական հարցեր են նաև ուղղել ՀՀ իշխանություններին, այդ թվում Զարեհ Սինանյանին, հարցեր, որոնք անպատասխան են մնացել: Դիցուք՝ «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ սփյուռքը այսօ՛ր պետք է օգնի, վաղը ուշ կլինի, օգնելու բան չի լինի: Սփյուռքը օգնեց, անելով ավելին քան կարող էր, օգնեց ոչ միայն նյութապես այլ հազարավոր կամավորներով, ովքեր այդ օրերին ժամանում էին Հայաստան՝ Արցախ մեկնելու և այն պաշտպանելու վճռականությամբ: Սփյուռքը օգնեց, որպեսզի այսօր Զարեհ Սինանյանը իրենց թիմի քաղաքական պատասխանատվությունը փորձի գցել սփյուռքի գրպանը, կարծես սփյուռքն էր Հայաստանը մտցնում աշխարհաքաղաքական փակուղի, կամ սփյուռքն էր բանակցությունները սկսում սեփական կետից և տապալելով դրանք՝ հասցնում պատերազմի: Իսկ գուցե սփյուռքը մեղավոր է այն բանում, որ Սինանյանից և իր թիմակիցներից հետ չի պահանջել՝ ակնհայտ ոչ նպատակային օգտագործված միլիոնավոր դոլարները, որոնք հետագայում գնացել են պարգևավճարների և շենքային պայմանների բարելավմանը:

Զարեհ Սինանյանը, ի դեպ, սրտնեղել է, որ սփյուռքի հայկական կառույցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել իր կազմակերպած համաշխարհային հակակական համաժողովին: Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ Հայաստանի և սփյուռքի մեջ շարունակում է սեպ խրված մնալ, հետաքրքիր է, իսկ ըստ Սինանյանի՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդ խրված սեպի մեջ, թերևս՝ կրկին սփյուռքը, քանի որ ինքը՝ Սինանյանը, և իր թիմը սեփական աչքում գերանը նախընտրում են չտեսնելու տալ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված