Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի բացառապես հայկական օրակարգով. Ազատ դեմոկրատներ

Քաղաքական

Հայաստանի և Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումները, տարաբնույթ, իրարամերժ և երբեմն իրականությանը չհամապատասխանող և ապակողմնորոշող հայտարարությունները, առաջիկայում սպասվող և արդեն կարծես թե ուրվագծվող իրադարձությունները ցավալիորեն ապացուցում են, որ ՀՀ-ում տարբեր պատճառներով՝ այդ թվում աշխարհաքաղաքական մոտեցումներով և անթույլատրելի կաշկանդվածությամբ պայմանավորված, չկա Հայաստանի և Արցախի շահերից բխող, ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության և արժանապատիվ ներկային ու ապագային միտված օրակարգի միասնական ընկալում և հայկական օրակարգի ձևավորում, փոխարենը՝ խոսվում և քննարկվում է տարբեր կենտրոնների կողմից Հայաստանին պարտադրվող օրակարգերի մասին: Այս մասին ասված է Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Աներկբա է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի ոչ թե տարբեր կենտրոնների շահերը սպասարկող և նրանց կողմից թելադրված օրակարգերով, այլ պետք է նախաձեռնի և հանդես գա բացառապես Հայաստանի և Արցախի շահերից բխող հայկական օրակարգով, որտեղ պետք է հաշվի առնվեն առնվազն հետևյալ դրույթները, որոնք պետք է լինեն ցանկացած բանակցային գործընթացում և դրանից բխող պայմանագրերում կարմիր գիծ

Հայաստանի Հանրապետության համար.

1. Դեռևս 2021թ. մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից, ռազմագերիների և պահվող անձանց օր առաջ վերադարձ:

2. Անթույլատրելի է ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտմամբ ՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքում որևիցե իրավունքի զիջումը կամ վերահսկողության արտապատվիրակումը (outsource) որևէ այլ կառույցի կամ պետության: ՀՀ ինքնիշխան տարածքում ցանկացած վերահսկողություն պետք է իրականացվի բացառապես ՀՀ պատկան մարմինների կողմից:

3. ԼՂԻՄ տարածք հանդիսացող Շուշին և Հադրութը և մյուս հայկական բնակավայրերը պետք է ճանաչել օկուպացված տարածքներ:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հանդես գալ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքի և անվտանգության երաշխավոր և միջազգային բոլոր հարթակներում և բանակցային գործընթացներում հանդես գա բացառապես այդ դիրքերից: Ադրբեջանի ակնհայտ հայատյաց և ագրեսոր քաղաքականությունը և Արցախի հայթափումը կանխելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու կարևորագույն գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է:

5. Հայաստանի Հանրապետությունը չպիտի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կոտնահարի Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ ինքնորոշման միջազգային իրավունքը:

Բացի վերը նշված դրույթներից, անհրաժեշտ ենք համարում, որպես անվտանգության ապահովման մեխանիզմ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայել ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք սահմանի ողջ երկայնքով կիրականացնեն մշտադիտարկում, այլապես տարածաշրջանը կարող է վերածվել ռազմական թեժ գործողությունների թատերաբեմի, որը կհանգեցնի պայթյունավտանգ և անդառնալի հետևանքների:

Հայ ժողովուրդը պետք է համախմբի իր ողջ ներուժը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, իր դաշնակից և բարեկամական երկրների աջակցությամբ՝ օգտագործելով միջազգային բոլոր ատյանները, հասնելու վերը նշված անհրաժեշտ նվազագույն խնդիրների լուծման, ինչը նաև հնարավորություն կտա տարածաշրջանում հասնել կայուն խաղաղության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված