Երգչուհի Լիզոն «Հելոուինը» դիմավորել է Մարջ Սիմփսոնի կերպարով
Լուսանկարներ
Ամերիկացի երգչուհի Լիզոն «Հելոուինը» նշել է Մարջ Սիմփսոնի հագուստով։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։
34-ամյա Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, ով ավելի հայտնի է «Լիզո» կեղծանունով, ընտրել է Մարջ Սիմփսոնի հանդերձանքը The Simpsons կուլտային ամերիկյան անիմացիոն սերիալից։ Երկրպագուները գնահատում էին Լիզոյի ստեղծագործական մոտեցումը, քանի որ նա ոչ միայն մարմնավորում էր Մարջի հատուկ հանդերձանքը, այլև նա իր ամբողջ մարմինը ներկել էր հերոսներին բնորոշ դեղին գույնով։ Երգչուհու գլխին դրված հսկայական կապույտ պարիկն արժանացել է հատուկ գովասանքի։
«Դու հաստատ «Հելոուինի» կոստյումների մրցույթի հաղթողն ես», «Աստված իմ, Լիզո, դու լավագույնն ես», «Անհավանական կերպարանափոխություն», «Լիզո, դու փոխակերպման հանճար ես: Կապույտ մազերը քեզ շատ են սազում»,- գրել են բաժանորդները մեկնաբանություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)