Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Փաշինյանի թափանցիկ ակնարկները Պուտինին. գնդակը Մոսկվայի դաշտում է

Վերլուծական

Այսօր Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին բավական երկար անոնսված երկկողմ հանդիպումը, որին կհաջորդեն արդեն եռակողմ բանակցությունները` Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ֆորմատով:

Չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ Փաշինյան-Պուտին հանդիպումը ընթացավ ջերմ և բարիդրացիական մթնոլորտում, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետի կողմից թեկուզ և տողատակով, սակայն, բավական կոշտ մեսիջներ հղվեցին ռուսական կողմին:

Դիցուք ՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։ Այս նույն հայտարարությունը Փաշինյանը արել էր նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից, Վլադիմիր Պուտինի Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ հնչեցրած այն մտքից հետո, որ ՀՀ իշխանությունները նախընտրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, մինչդեռ ռուսական տարբերակը, ըստ Պուտինի, քննարկման տեղ  է թողնում այն հարցերում, որոնք կապված են Արցախի վերջնական կարգավիճակի հետ: Ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ Երևանը պատրաստ է ընդունել Մոսկվայի առաջարկած տարբերակը, եթե Մոսկվան իր հերթին պատրաստ է այդ տարբերակը առաջ մղելու և իրագործելու հանձնառություն ստանձնել:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Հիշեցնենք, որ այս հայտարարության իրականացման գարանտ է հանդիսանում հենց Մոսկվան և, ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ հենց Մոսկվան է ձգձում կոնկրետ որոշումների իրականացման հարցում, մինչդեռ Հայաստանը իր կողմից պատրաստ է դրանք ընդունել:

Մեկ այլ կարևոր մեսիջ էլ է հնչել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Մասնավորապես, հնչեցվել է Երևանի դիրքորոշումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զինուժի դուրսբերումը անչափ կարևոր է: Այստեղ ևս, ըստ Փաշինյանի, թափանցիկ ակնարկների ռուսական կողմը հապաղում է և անելիք ունի, իզուր չէ հատկապես շեշտվում ռուսական զորքերի պատասխանատվության գոտու մասին:

Փաշինյանը սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեքստում նշել է, որ այս գործընթացի սկզբում Երևանը բազմիցս ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ «Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Մենք չկիսեցինք այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Բայց չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ, այդ իսկ պատճառով հիմա Հայաստանի համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»,- ասել է Փաշինյանը։ Ինչ՞ է սա նշանակում, փաստացի, Փաշինյանը տողատակով մատնանշում է, որ ռուսական կողմը առաջ քաշելով իր այս դիրքորոշումը սխալվել է, ի վիճակի չի եղել կանխելու նոր էսկալացիան և այժմ առնվազն պետք է ընդունի իր այդ սխալը՝ հստակ գնահատականներ հնչեցնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և ձևավորի Երևանի կողմից նշված անվտանգության և կայունության մեխանիզմները:

Գերիների հարցին անդրադարձը նույնպես բավական լավ քողարկված ակնարկ էր ռուսական կողմին, որ վերջինս բավարար ջանքեր չի գործադրում իր ստանձնած հանձնառությունները իրականացնելու գործում: Ահա թե ինչ է ասել Փաշինյանը՝ «Չնայած նրան, որ մենք տասնյակ անգամ քննարկել ենք այս հարցը  Ձեզ հետ եւ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հարցը դեռեւս լուծված չէ»:

Փաստացի Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կնքման ռուսական սցենարով, եթե Մոսկվան իր հերթին ունի քաղաքական կամք և վճռականություն կատարելի իր կողմից հանձնառած պարտավորվածությունները: Ասել է թե՝ գնդակը այլևս ռուսական կողմի դաշտում է...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված