Հայաստանով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն մեր լիակատար հսկողության ներքո․ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում եւ պատրաստ է գնալ այդ որոշմանը ցանկացած պահի։
Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ «Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո»։
«Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,- նշել է վարչապետը, ապա հավելել, որ Հայաստանը չափազանց շահագրգիռ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և պատրաստ է ցանկացած պահի գնալ լուծումների, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)