Ի վերջո, քանի դիրքի կորուստ է ունեցել հայկական կողմը. ԶՈՒ ԳՇ պետի պարզաբանումը
ՀայաստանԴիրքային կորուստներ, այո ունեցել ենք եւ Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մենք ունեցե՞լ ենք 50 դիրքի կորուստ:
«Հետեւաբար, տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, եւ չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում ենք համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,-ասաց նա: