Ռուսաստանն ու Թուրքիան փորձագիտական մակարդակով քննարկում են գազային հանգույցի նախագիծը
ԱշխարհՌուսաստանն ու Թուրքիան փորձագիտական մակարդակով քննարկում են գազային հանգույց ստեղծելու հարցը, հայտարարել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։
«Որքան ես հասկանում եմ, մեր երկրներն այժմ այդ հարցը քննարկում են փորձագիտական մակարդակով: Իհարկե, մանրամասներն այստեղ շատ կարևոր են: Պայմանավորվածությունների հասնելուն պես մենք կտեղեկացնենք»,- ասել է դեսպանը թուրքական թերթին տված հարցազրույցում: