Երեւանում էտում են «Կարմիր» գրքում գրանցված սոսիները. վերջին անգամ դա տեղի է ունեցել 40 տարի առաջ
Հասարակություն
Մայրաքաղաքում մեկնարկել է էտը. Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը:
Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն: Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո:
Գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)