Շոյգուն և Աքարը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհՌուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են «հացահատիկային գործարքին» մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշումը։
«Քննարկվել են ռուսական կողմի կողմից «սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների արտահանման վերաբերյալ համաձայնագրերի կատարումը դադարեցնելու հարցերը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։