Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ․ Մարգարիտա Սիմոնյան. Aravot.am
Արտաքին Քաղաքական
Aravot.am-ը հարցում ուղարկեց Սիմոնյանի մամուլի ծառայություն՝ հստակեցնելու համար, թե կոնկրետ ո՞վ, ե՞րբ ու ի՞նչ պատճառով է արգելել Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան: Հարցմանը Մարգարիտան պատասխանել է անձնապես, նշելով՝ «Կարող եմ միայն ասել, որ իմ Հայաստան այցի անհնար լինելու վերաբերյալ ստացել եմ ազդակ վստահություն վայելող աղբյուրներից: Պատճառների մասին ոչ մի պատկերացում չունեմ: Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ»:
Հավելենք նաև, որ Կ. Զատուլինի միջադեպից մեկ օր անց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իրենք դիվանագիտական խողովակներով ճշտում են կատարվածի պատճառները և հավելեց, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դժվար կլինի այդ մոտեցումը որակել որպես բարեկամական քայլ՝ համապատասխանող ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)