Բժիշկները ցավից տառապող տղամարդու գլխում խավարասեր են հայտնաբերել
ԱյլՌԴ Օդինցովոյից տարեց տղամարդը գնացել է հիվանդանոց՝ ականջի ներսում ցավի պատճառով։ Հետազոտության ժամանակ բժիշկը նրա գլխում միջատ է հայտնաբերել, հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բժիշկը 62-ամյա տղամարդու ականջում խավարասեր է հայտնաբերել ու պինցետով հանել։
«Հանելուց հետո մեզ հաջողվեց պարզել, որ դա խավարասեր է»,- ասել է Օդինցովոյի հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Միխայիլ Կորովինը: Բժշկի խոսքով՝ թոշակառուն խոստովանել է, որ դրանից հետո իր լսողությունը լավացել է։ Բոլոր պրոցեդուրաներից հետո տղամարդն իրեն լավ է զգում։
Մասնագետները զգուշացրել են, որ չպետք է փորձել ինքնուրույն դուրս հանել օտար մարմինները ականջներից կամ քթից. նման դեպքերում ավելի լավ է դիմել բժշկի։