ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան), որտեղ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։
Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն