ԱՄՆ-ում խոսել են թուրքական «Altay» տանկի արտադրության հետ կապված խնդիրների մասին
Թուրքիան նախապատրաստում է առաջին «Altay» տանկերի արտադրությունը, սակայն տեխնիկական լուրջ խնդիրներ կան։ Այս մասին հայտնում է Defense News ամերիկյան հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Կան լուրջ տեխնիկական և այլ խնդիրներ»,- ասել է նա։
Նշվում է, որ Անկարան բանակցություններ է վարում «Altay» տանկի համար հարավկորեական արտադրության 100 շարժիչների և փոխանցման տուփերի գնման շուրջ։ Այնուամենայնիվ, արդյունաբերության աղբյուրը հայտնել է, որ բանակցություններում առաջընթաց չկա:
BMC ընկերությունը, որը կարտադրի «Altay»-ը, հայտնել է, որ Թուրքիան առաջին տանկերը կստանա 2023 թվականին։ Ընկերության գլխավոր մենեջեր Մեհմեթ Կարաասլանը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է ամսական ութ տանկ մատակարարել մեքենաների առաջին խմբաքանակի պատվերի շրջանակներում։
BMC-ն պայմանագիր է ստացել 2018 թվականին 250 «Altay» տանկ ստեղծելու համար։ Ընկերությունը կսպասարկի նաև արտադրված մեքենաները և կստեղծի տանկային համակարգերի տեխնոլոգիական կենտրոն։ Թուրքիան նախատեսում է արտադրել 1000 ««Altay»» տանկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)