Բժիշկը մազաթափության չորս պատճառ է նշել
ԱյլՄազերի որակի վրա կարող են ազդել լյարդի և լեղուղիների համակարգի աշխատանքի խանգարումները, Moslenta-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբույժ, սննդաբան Իրինա Յուզուպը։ Մասնագետը դա բացատրել է նրանով, որ սննդանյութերի մեծ մասը չի ներծծվում առանց լեղու։
Մազաթափության մեկ այլ պատճառ էլ օրգանիզմում կենսաբանորեն նշանակալի տարրերի բացակայությունն է։ Բայց, ինչպես նշել է բժիշկը, սա չէ մարդու ճաղատացման հիմնական պատճառը։ «Միկրոտարրերի և վիտամինների պակասը հաճախ երկրորդական է: Դա պայմանավորված է կա՛մ որոշ մթերքների ոչ բավարար սպառմամբ, կա՛մ սննդանյութերի ոչ պատշաճ կլանմամբ՝ կապված մարսողական խանգարումների և վարակների հետ»,- ընդգծել է բժիշկը։
Բացի այդ, մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսի և որոշ հակադեպրեսանտների օգտագործման պատճառով: