Սուսաննա Գզոգյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ԻրավունքՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սուսաննա Գզոգյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի ԲԴԽ-103-Ո-315 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա ԳԶՈԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրով։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր`որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Ըստ այդմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ դատավորի պաշտոն համարվում էր թափուր և ԲԴԽ-ն որոշել է նախագահին առաջարկել Սուսաննա Գզոգյանի թեկնածությունը, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, սակայն այժմ գործուղված է Երևան: