Իսպանիայում Vueling ավիաընկերության 54 չվերթեր են չեղարկել ուղեկցորդների գործադուլի պատճառով
ԱշխարհVueling ավիաընկերությունը չեղարկել Է նոյեմբերի 1-ին պլանավորված 54 չվերթեր Իսպանիայում ինքնաթիռների ուղեկցորդների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել Է La Vanguardia թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ գործադուլները տեղի կունենան երկուշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին մինչեւ եկող տարվա հունվարի 31-ը, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ին, դեկտեմբերի 6-ին, 8-ին, 24-ին եւ 31-ին եւ հունվարի 5-ին:
Այսպիսով, գործադուլները համընկնում են թագավորությունում տարբեր տոների եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ երկարատեւ հանգստյան օրերի հետ: Իսպանիայի իշխանությունների գնահատումներով՝ այդ ժամանակամիջոցում ակցիաները կարող են խախտել մինչեւ 3,2 միլիոն ուղեւորների պլանները: Stavla արհմիությունը, որը գործադուլների կազմակերպիչն Է, պահանջում Է ընթացիկ տարում Vueling-ի ուղեկցորդների աշխատավարձի 13 տոկոսով բարձրացում: Ընկերության ղեկավարությունն այդ պահանջն անիրագործելի Է համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: