Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Գործունեությանս կիզակետում լինելու է Տավուշը. պատգամավորի առաջին ծավալուն հարցազրույցը

Հասարակություն

Yerkir.am–ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: 

- Պարո՛ն Դանիելյան, այս ծանր, ճակատագրական շրջափուլում օրերս ստացաք Ազգային ժողովի պատգամավորական մանդատը:

Իբրև պատգամավոր Ձեր առաջին ծավալուն հարցազրույցի առաջին հարցը՝ ո՞ր ոլորտներում եք տեսնում Ձեզ և ի՞նչ ձևաչափերով եք կազմակերպելու պատգամավորական աշխատանքը:

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Միանգամից ասեմ՝ զբաղվելու եմ հիմնականում մարզային խնդիրներով, կիզակետում, բնականաբար, Տավուշն է լինելու, իր օրախնդիր հարցերով: Աշխատանքներս կազմակերպելու համար շուտով Իջևանում կբացվի իմ գրասենյակը, և միանգամից կանցնեմ գործի:

- Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք Տավուշի մարզում: 

Ազգաբնակչությանը, բնականաբար, կհետաքրքրի դրանց լուծման կոնկրետ առաջարկներն ու ուղիները: Տեսանելի՞ են դրանք Ձեզ:

- Ներկա իրողություններով պայմանավորված՝ ես երկու բլոկի կբաժանեմ Տավուշի առջև ծառացած հիմնահարցերը: Առաջինը՝ անվտանգությանն առնչվող հարցերի խումբն է: Մենք 1990-ական թթ. ապրում էինք սահմանային պարբերական լարվածության պայմաններում: Բայց նաև հանգիստ էինք, քանզի ունեինք հզոր բանակ և պաշտպանական ամուր համակարգ: Այսօր ոչ միայն «խաղաղության» կեղծ օրակարգի թմբկահարմամբ  կազմալուծվում է բանակը, այլև, այսպես կոչված, «անկլավների» հանձնման ու սահմանազատման տխրահռչակ օրակարգով պայմանավորված՝ կազմաքանդվում է մեր երկրի պաշտպանական համակարգը: Ցավոք, այդ հարվածների առաջին թիրախում Տավուշի մարզն է: Այս խնդիրներն օր ու գիշեր լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

- Մի փոքր կկոնկրետացնե՞ք՝ ինչպիսի՞ իրավիճակ կառաջանա մարզում, եթե Փաշինյանի իշխանությունը հանձնի խորհրդային շրջանում ձևավորված այդ տարածքները, որոնց այսօր կոչում են անկլավներ:

Նաև՝ որքանո՞վ է իրատեսական, որ կհնանձնվեն դրանք:

- Սկսեմ վերջին հարցից. «անկլավ» պայմանական անվանումն ստացած մեր հայրենիքի այդ հատվածների՝ թշնամուն հանձնելու վտանգը ռեալ է, քանզի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ տառապանքս փորձ ունի: Նախ՝ այդ տարածքների իբր փոխանակման մասին ուղիղ կերպով հայտարարել է Փաշինյանի իշխանության պատգամավոր Վահե Ղալումյանը, ով, ինչպես գիտեք, նաև Տավուշի մարզից է: Հաջորդը՝ իշխանությունների կողմից որևէ կերպ չի հերքվել կամ հստակ հայտարարվել, որ նման խնդիր չկա, և այդ տարածքների հանձնում երբևիցե տեղի չի ունենալու: Օգտվելով առիթից՝ ես հիմա պահանջում եմ, որ Տավուշի յուրաքանչյուր բնակչի հստակ պատասխան տրվի՝ արյունով ազատագրված տարածքները հանձնվելու՞ են թշնամուն, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է հետևանքներին: Ունենք «անկլավային» երկու գյուղախումբ, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ:  Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Հանձնելու դեպքում ոչ միայն կվտանգվեն հարակից բնակավայրերը, այլև թշմանին վերահսկողության տակ կառնի Իջևան – Բերդ ճանապարհը: «Անկլավային» հաջորդ գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերին հարող հատվածներում, դրանք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան միջպետական ճանապարհահատվածի երկայնքով: Խոսքը նախկինում՝ ադրբեջանաբնակ, այժմ՝ ավերակ դարձած Խեյրիմլի, Վերին Ոսկեպար  (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), Ներքին Ոսկեպար (ադրբ.՝ Աշաղը   Ասկիպարա), Բաղանիս Այրում գյուղերի մասին է: Այս գյուղերից ցանկացած մեկի հանձնմամբ կկազմաքանդվի և՛ Տավուշի մարզի պաշտպանական համակարգը՝ մասնավորապես, և ՀՀ-ի՝ ընդհանրապես: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ. Վերին Ոսկեպար գյուղատեղիի հանձնման դեպքում թշնամին մխրճվում է հանրապետության խորը թիկունք, և ադրբեջանցու դիպուկահարը հայտնվում է ընդհուպ Լոռու մատույցներ՝ Թեղուտի անտառներ: Այս դեպքում ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»՝ հայտնվելով այդտեղով անցուդարձ անող ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կրնկի տակ:  Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղատեղիի հանձնման պարագայում ադրբեջանական վերահսկողության տակ է դրվում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին, էլ չեմ խոսում, որ Շուռնուխի օրինակով թշմանուն է հանձնվում Կիրանցից որոշ տներ:

- Այսինքն՝ ստանում ենք մի երկրորդ Սյունի՞ք:

- Նույն սցենարն է, ցավոք: Ավելին՝ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում, բացի վերոհիշյալից, թշնամուն են հանձնվում նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 փոքր ու մեծ հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում: Այս դեպքում ՀՀ-ն երկրորդ «տարանցիկ հարվածը» կստանա Սյունիքի միջպետական ճանապարհների օտարումից հետո: Արդեն կռահեցիք, որ սա ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական իմաստով ծանր հետևանքներով լի ծրագիր է, Տավուշի և ՀՀ-ի կործանման ծրագիրը:

- Իսկ այսպես կոչված խաղաղության պայմանագրում արդյո՞ք կան նման կետեր:

- Գիտեք՝ դա երկրորդական հարց է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, մարդ, ով  ժողովրդի թիկունքում թշնամու հետ ունեցած գերգաղտնի պայմանավորվածությամբ կամ, իր բառամթերքով ասված, բանավոր ըմբռնումներով,  հայրենիքի այս կամ այն հատվածը օտարելու մեծ սեր և փորձառություն ունի: Սյունիքի օրինակը արդեն վերևում հիշեցրիք:   

- Դուք վերևում նշեցիք խնդիրների երկու պայմանական բլոկ:

- Այո, վերևում փոքր-ինչ արծարծեցինք անվտանգային խնդիրները, թեև դրանք մեկ հարցազրույցով ամփոփելն անհնար է, և առաջիկայում առավել խորությամբ ու համակողմանի կքողազերծենք դրանք: Մյուս խումբը դրանք սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Ես ունեմ կոնկրետ իմ տեսլականը, թե ինչպես պետք է նվազեցնել սահմանապահ գյուղերում առկա արտագաղթն ու դրանով իսկ ամուր պահել Տավուշի սահմանները: Մատնանշեմ մի քանի ուղղություններ: Իմ ուսումնասիրություններով՝ մարզում առկա են հազարավոր հեկտար հողատարածքներ, որոնք չեն մշակվում: Պատճառներից մեկը, օրինակ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումն է:  Բերքատվության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են կոնկրետ վայրերում տեղակայել հակակարկտային կայաններ: Մեր կողմից ներկայացվելու են ջերմոցային, ֆերմերային տնտեսությունների հիմնման ծրագրեր: Հասնելու ենք այնտեղ, որ Տավուշի մարզից արտահանվի ոչ թե խաղող, այլ գինի, որը կտրուկ կմեծացնի եկամուտներն ու աշխատատեղերի թիվը:

- Իսկ կա՞ն Ձեր թիմում այդ կարևոր ոլորտներին տիրապետող մասնագետներ:

- Մի փոքր անհամեստորեն՝ նշեմ, որ ինքս գյուղոլորտին, արտադրությանը ծանոթ եմ ոչ միայն տեսական, վերացական ձևով, այլ պրակտիկ գործունեությամբ: Դեռ ուսանող էի, երբ ղեկավարել եմ իմ մորեղբոր՝ երջանկահիշատակ Մարատ Ջամվելյանի հիմնած խոշոր ֆերմերային տնտեսությունները, արևի տակ ճաքճքած հողատարածքները բերքատու ցանքատարածությունների վերածելիս՝ գիտեմ, թե ինչպես կարելի է ֆերմերային տնտեսությունների մի օղակը դարձնել անմշակ հողերի մշակումը: Տևական ժամանակ ղեկավարելով «Արզնի» կաթի գործարանը՝ ծանոթ եմ նաև գյուղմթերքի վերամշակման և պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթային: Իհարկե, այդ ամենը չի նշանակում, որ մենք կարիք չունենք նոր գաղափարների, ծրագրերի ու առաջարկների, որոնք մեր թիմի լավագույն մասնագետների միջոցով տեղ են գտնելու մեր ծրագրերում:  

- Պարո՛ն Դանիելյան, գաղտնիք չէ, որ իշխանություններն այնքան էլ խանդավառ չեն գյուղոլորտի զարգացմամբ, գումարած՝ Դուք ընդդիմադիր պատգամավոր եք, և Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Ձեր թիկունքին չի կանգնելու, այլև մեծապես խանգարելու է (օրինակները բազմաթիվ են): 

Որքանո՞վ այդ ամենը կազդի Ձեր գործունեության վրա:

- Այո, իշխանությունները տառապում են մանր վաճառականի տենդով: Վերջիններիս ավելի շատ հետաքրքրում են Թուրքիայից և Ադրբեջանից էժան ապրանք ներկրելու հեռանկարները, քան հայ մարդու, հայ գյուղացու արժանապատիվ կյանքը: Գյուղնախարարության վերացումը և պետականության սասանման գնով այդ երկրների հետ ճանապարհների բացման մասին երազելը դրա վառ ապացույցն է: Տոտալ անգործության են մատնված նաև մարզպետարանների բոլոր այն օղակները, որոնք ի պաշտոնե կոչված են լինելու գյուղացու կողքին: Ես լավ գիտեմ՝ ինչ է նշանակում գյուղատնտեսական խորհրդատվություն ասվածը, դա նշանակում է փորձարկված ծրագրերով, նորարար մեթոդներով ու տեխնոլոգիաներով 24 ժամ լինել գյուղոլորտի ներկայացուցիչների կողքին: Ցավոք, այդ մարդիկ չեն պատկերացնում իրենց իրական դերը, որը հաստատ պարգևավճար ստանալը կամ պետական բյուջեն անգործությամբ մսխելը չէ:

Մենք ամեն ինչ անելու ենք՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այլ առիթներով կխոսենք նաև մարզի մշակութային, երիտասարդությանը հուզող և այլ խնդիրների մասին: Մի բան միայն՝ Տավուշի մարզն իր տարանցիկ, տնտեսական, զբոսաշրջային չօտգագործված  հնարավորություններով, մշակութային ժառանգությամբ ու ազգային ավանդույթների մեծ պոտենցիալով պետք է դառնա ապրելու և արարելու համար ոչ միայն անվտանգ, այլև  չափազանց հրապուրիչ վայրերից մեկը:

Հարցազրույցը վարեց Վահե Սարգսյանը      

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված