Չեմ հասկանում՝ ինչու են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն ներքաշվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ. Լուկաշենկո
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն «ներքաշվում» հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մեջ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Բելառուսի ղեկավարի կայքը։
«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է դա։ Ինչու՞ ներգրավվեց Եվրամիությունը: Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն քարշ գալով՝ հասավ այնտեղ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,-ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահման լրացուցիչ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)