Ավտովթար Երևանում․ Mazda 6-ը Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)